Հարիսաի մասին

Ձորենի Ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։ Երբ Գրիգոր … More Հարիսաի մասին

Բռոմի մասին

Կազմում է երկրակեղևի զանգվածի 1, 6․10−4 %-ը (1015-1016 տ)։ Մեծ մասամբ ցրված է մագմային ապարներում կամ ուղեկցվում է մյուս հալոգեններին։ Բրոմը քլորի մշտական ուղեկիցն է։ Հանդիպում է բյուրեղների ձևով՝ քլորիդների նստվածքներում (կերակրի աղում՝ մինչև 0, 02 %, կալիումական աղերում՝ սիլվինիտում ու կառնալիտում՝ մինչև 0, 3%), ինչպես նաև ծովաջրում (մինչև 0, 065%), աղի լճերում, աղահանքերի ու նավթահանքերի հետ կապ ունեցող ստորգետնյա ջրերում (մինչև 0, 1%)։ Բ․ հազվադեպ … More Բռոմի մասին

Դիադինի մասին

Դիադինը արևմտահայերը սովորաբար կոչում են Տիատին։ Ոմանք նույնացնում են պատմական Ծաղկոտն գավառի Շահապիվանի որսարանի, ոմանք նույն գավառի գլխավոր բնակավայրի՝ Զարեհավան ավանի հետ։ Ղ. Ալիշանն այն նույնացնում է հին Տատյանս (կամ Տատեոնս) ավանի հետ, որը հիշատակվում է IV դարից։ Նա գրում է, որ ս. Հովհաննես (Ուչքիլիսե) վանքի միաբաններն այդ անունը հիշատակել են նոր Դիատուն ձևով, իբր … More Դիադինի մասին

Ավետիք Իսահակյանի մասին

Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ա. Իսահակյանը (հոկտեմբեր 30, 1875թ., Ալեքսանդրապոլ — Հոկտեմբեր 17, 1957թ., Երևան) սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893թ.-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան որպես ազատ ունկնդիր: Գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտե, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող … More Ավետիք Իսահակյանի մասին

Վիրուսներ

Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր հաջողվում: Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) … More Վիրուսներ

Շանթարգելի մասին

Շանթարգելը կայծակներից պաշտպանվելու լավագույն և ամենահուսալի միջոցն է: Դա հատուկ սարքավորում է, որը տեղադրում են տների և շենքերի ամենաբարձր կետում՝ շինությունները կայծակի հարվածի կործանարար հետևանքներից պաշտպանելու համար: Շանթարգելը բաղկացած է 3 մասից՝ մետաղական ձող, հողակցված մաս և դրանք իրար կապող լար՝ հաղորդիչ: Շանթարգելն իր վրա է վերցնում կայծակի հիմնական հարվածները, քանի որ կայծակը սովորաբար հարվածում … More Շանթարգելի մասին

Թթվածնի մասին

Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է:  Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք: Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության … More Թթվածնի մասին