Նախագծային աշխատանք

Երբ նախագծին ծանոթացա, ինչ մտածեցի

Երբ ծանոթացա նախագծին, հասկացա,որ շատ անելիքներ ունեմ: Ճիշտ է, ծանոթ էի մի քանի առակի, բայց հասկացա, որ այնքան էլ շատ բան չգիտեմ հենց առակի մասին:Առակը  չափածո կամ արձակ փոքրածավալ ստեղծագործություն է, որն ունի այլաբանական իմաստ և բարոյախրատական բովանդակությունԱռակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից: Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը: Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն:Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց: Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը:

Ինչպես կամ ում օգնությամբ սկսեցի աշխատել :

Սկսեցի աշխատել մայրիկիս հետ, նա ինձ շատ օգնեց այդ հարցում:

  Ընթացքում  ինչ սովորեցի, ինչ դժվարություններ ունեցա կամ հաղթահարեցի :

Ընթացքում սովորեցի օգտվել SoundCloud ծրագրից, ինչպես նաև սովորեցի փոխանակել ձայնագրությունները մի ֆորմատից մյուսը:

Աշխատանքը ինձ ինչ տվեց :

Աշխատանքն ինձ տվեց նոր գիտելիքներ, նոր հմտություններ, հասկացա, որ միասին աշխատելը ոչ միայն հեշտացնում է գործը, այլև  փորձի փոխանակման հիանալի միջոց է: Որոշ բաներ ես սովորեցի մայրիկիցս, որոշ բաներ էլ ես նրան սովորեցրի:

Реклама

One thought on “Նախագծային աշխատանք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s