Տրամաբանական խնդիրներ

Խնդիր 1: Վազքի մրցույթին մասնակցում էին 21 աշակերտ։ Մրցույթի ավարտից հետո Արսենը նկատեց, որ իրենից հետո տեղ հասած աշակերտների քանակը 3 անգամ ավելի է, քան իրենից առաջ տեղ հասածների քանակը։ Ո՞ր տեղն է զբաղեցրել Արսենը։

Արսենը գրավել է 6-րդ տեղը:

Խնդիր 2: Երիտասարդ մասնագետը 1 տարվա աշխատանքի դիմաց պետք է վարձատրվեր 2600 դոլար և մեկ մեքենա։ Սակայն նա դուրս եկավ աշխատանքից 8 ամիս անց և ստացավ մեքենան և 1000դոլար։ Որքա՞ն արժեր մեքենան։

2) հնարավոր չէ որոշել

Միավոր: 1

Խնդիր 3: Մայրը 25 տարեկան է, իսկ դուստրը՝ 3։ Քանի տարի անց մայրը 3 անգամ մեծ կլինի, քան դուստրը։

11-աղջիկը, 33-մայրը

Խնդիր 4: Երկու հաջորդական զույգ թվերի գումարը հավասար է 150: Գտնել այդ թվերը:

74,76

Խնդիր 5: Արամը խանութից գնեց կոշիկ, բաճկոն և շալվար, բոլորի համար միասին վճարելով 240 դոլար: Շալվարը բաճկոնի գնի կեսից 10 դոլարով թանկ էր, իսկ կոշիկը շալվարի գնի կեսից թանկ էր 8դոլարով: Գտնել շալվարի գինը:

124, 72, 44

Խնդիր 6: Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 57 անիվ։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։

երկանիվ-15 հատ, եռանիվ-9 հատ

Խնդիր 7: Ֆուտբոլային թիմում 11 ֆուտբոլիստի միջին տարիքը 22 է: Խաղի ընթացքում ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստանում և հեռանում խաղից: Դրանից հետո մնացած 10ֆուտբոլիստի միջին տարիքը դառնում է 21: Քանի՞ տարեկան է վնասվածք ստացած ֆուտբոլիստը:

20

Խնդիր 8: Վազելով նապաստակի հետևից՝ գայլը հասավ նրան 9 րոպեում: Քանի՞ րոպեում կհասնի գայլը նապաստակին, եթե նրանից յուրաքանչյուրը իր արագությունը եռապատկի:

9 րոպեում


Оставьте комментарий